ԱՐԱՆԵԹԸ սկսնակ և փոքր բիզնեսների համար ներկայացնում է Azgad վեբ կայքերի անվտանգության ծառայությունները

Introducing AZGAD Website SecurityԱՐԱՆԵԹԸ  թողարկել է վեբ կայքերի անվտանգության ծառայություն (AZGAD WEBSITE SECURITY), որը կարող են օգտագործել սկսնակ և փոքր բիզնեսները: Ինտերնետում ակտիվ աշխատող այս բիզնեսների հիմնական խնդիրը անվտանգությունն է, բայց վեբ կայքերի ծառայությունների մեծամասնությունը հարմար չէ իրենց բյուջեին և սա դարձնում է նրանց կայքը հաքերների լավագույն թիրախ: Նրանք կարող են հարձակման ենթարկել կայքը, վիրուսներ տարածել և գողանալ նրանց բիզնես ինֆորմացիան:

Այս սեկտորի բիզնեսներին օգնելու նպատակով ԱՐԱՆԵԹԸ  նրանց համար գործարկել է AZGAD WEBSITE SECURITY ծառայությունը: Այն ամեն օր սկանավորում է վեբ կայքը և ցանկացած վիրուսի կամ վնասակար ծրագրի հայտնաբերելուն պես անվտանգության ծրագրային ապահովումը մեկուսացնում է դրանց և հեռացնում բոլոր  հետքերը: Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել, ըստ որի որոշվում է թե ինչ հաճախականությամբ է կայքը սկանավորվելու՝ ընդհուպ մինչև 4 անգամ օրը: Նրանք ովքեր հետաքրքրվեցին կարող են այցելել https://www.azgadsecurity.com:

Դարյուշ Աշթարին, ԱՐԱՆԵԹ ՍՊԸ-ի հիմնադիրը,ասում է. «Փոքր և միջին չափի բիզնեսները հայտնվում են դժվարին իրավիճակներում: Նրանք դեռ սուղ բյուջե ունեն և ավելի շատ ռիսկային են կիբեր հարձակումների համար քան մեծ բիզնեսները: Մենք ուզում ենք համոզվել,որ նրանք հնարավորություն ունեն պաշտպանված լինել և մենք կարծում ենք, որ մեր  AZGAD WEBSITE SECURITY փաթեթը դա կարող է անել նրանց համար: Շատ ուրախ ենք տեսնել, որ այսքան շատ ընկերություններ արդեն նկատել են առավելությունները»:

 

ԱՐԱՆԵԹԻ մասին

ARANET SERVICE: AZGAD Website Security

ԱՐԱՆԵԹԸ հիմնադրել է Դարյուշ Աշթարին Երևանում, 2010 թվականի մարտին: Այն ՏՏ ընկերություն է, որը մատակարարում է անհրաժեշտ օնլայն ծառայություններ, որոնց կարիքն ունեն աշխարհի բիզնեսները: Այն ներառում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ վեբ կայքերի պատրաստում, վեբ կայքերի անվտանգություն, մարքեթինգ, շուկայի հետազոտում և բիզնես տիրույթներ:

Նրանց ծառայությունները իրենց հաճախորդներից ստացել են բազմաթիվ դրական արձագանքներ:  «Ես որոշ ժամանակ աշխատել եմ ԱՐԱՆԵԹԻ հետ և գոհ էի այն ամենից ինչ նրանք արել էին ինձ համար»,-ասում է հաճախորդներց մեկը: «Սկզբից նրանց խնդրել է պատրաստել իմ կայքը, որը նրանք անհավանական լավ կատարեցին: Ինձ դուր է գալիս, որ նրանք անընդհատ հանդես են գալիս նոր և նորարական արտադրանքներով, որոնք օգնում են պահել իմ կայքը ապահով , անվտանգ և համապատասխան իմ լսարանին»: