Ինչպես իմանալ, արդյոք Ձեր վեբ կայքը ապահով է թե՞ ոչ

Բազմիցս առնչվել եմ բազմաթիվ փոքր բիզնեսների սեփականատերերի հետ, ովքեր ունեն վեբ կայք, բայց առանց անվտանգության համակարգի: Դա նման է գլխավոր դուռը բաց թողնելուն, որը ապահովվում է գողերի անարգել մուտքը: Երբ հարցնում են նրանց թե ինչու չունեն անվտանգություն, նրանք պատասխանում են՝ «Շատ թանկ է: Եվ առհասարակ որևէ արժեքավոր բան չունեմ գողանալու համար»:

Նմանատիպ բիզնեսների սեփականատերերին ուղղված իմ հարցն է՝ Ի՞նչի համար է Ձեզ պետք Ձեր վեբ կայքը: Ենթադրվում է, որ պատասխանը  պետք է լինի՝ հաճախորդներին գրավելու համար: Ձեր վեբ կայքը ինտերնետում Ձեր բիզնես ինքնությունն է: Մարդիկ գտնում են Ձեզ և տեսնում թե ինչ եք առաջարկում: Ձեր լավ ներկայացած լինելու դեպքում սովորաբար ձգտում են ավելին իմանալ Ձեր մասին:

Know if website secure

Իսկ ինչ կասեք, եթե ասեմ,որ  հաքերները այնքան խելացի են գտնվում, որ ճանապարհ են գտնում ուղղորդել Ձեր հաճախորդներին Ձեր մրցակցի էջ: Դա կարող է կատարվել ամիսներ, նույնիսկ տարիներ մինչ Դուք դա կբացահայտեք, եթե իհարկե երբևէ բացահայտեք: Սա պատահել էր մեր հաճախորդներից մեկի հետ: Նրանք բողոքում էին, որ երբեք որևէ առաջարկ չեն ստանում իրենց կայքից: Դա բացահայտվեց, երբ ստուգեցինք նրանց կայքը: Ի՞նչ եք կարծում, այդ բիզնեսը դրամական կորուստներ ուներ:

Մեր հաճախորդներից մեկ ուրիշը նմանատիպ խնդրի էր բախվել: Հաքերները փոխել էին արտադրանքի հղումը մրցակցի արտադրանքի հղմանը վերահասցեավորելու համար: Դա բավականին հայտնի արտադրանք էր: Նրանց հետաքրքրում էր, թե ինչո՞ւ են վաճառվում նրանց մյուս ապրանքները, իսկ դա երբևէ չի վաճառվել: Երբ առաջին անգամ սկանավորեցինք և ստուգեցինք, բացահայտեցինք, որ այդ ապրանքը վերահասցեավորված է: Ի՞նչ եք կարծում, այդ ընկերությունը դրամական կորուստներ ուներ:

Հաքերները գողացել էին Թաիլանդում գտնվող մի ընկերության ամբողջ հաճախորդների ցուցակը և վաճառել այն նրանց ամենամեծ մրցակցին: Նրանք ստիպված էին փակել իրենց բիզնեսը, քանի որ ոչ մի հաճախորդ այլևս չունեին՝ բոլորը գողացված էին:

know if website secure

 

Ձեր վեբ կայքը արժեքավոր է: Այն ոչ միայն Ձեր և Ձեր բիզնեսի օնլայն ինքնությունն է, այլև հնարավորություն ունի կապ ստեղծել նոր և արդեն առկա հաճախորդների հետ: Այն վճարումներ կատարելու տարբերակներ ունի, ինչը տպավորություն է գործում Ձեր հաճախորդների վրա: Եթե կարծում եք, թե գողանալու ոչ մի կարևոր բան չունեք, ապա մտածե՛ք ևս մեկ անգամ: Ի՞նչպես Ձեզ կզգաք, եթե իմանաք, որ Ձեր վեբ կայքը Ձեր բոլոր հարցումները վերահասցեավորում է Ձեր  մրցակցին: Արժեքավո՞ր է այն ապրանքը կամ ծառայությունը, որը վերահասցեավորվում է մրցակցին: Դա գողություն է:

Ի՞նչ արժե կողպեքը և բանալին:

Ձեռք բերեք Ձեր կողպեքն ու բանալին այսօր:

 

Save

Save