ՓՄՁ-ները հաքերների թիրախներն են

Սկսնակ և փոքր ձեռնարկությունները հաքերների լավագույն թիրախներն են: Եթե Դուք սկսնակ կամ փոքր ձեռնարկության սեփականատեր եք, ապա ուշադիր կարդացեք այս հոդվածը , քանի որ Ձեր ձեռնարկությունը կարող է հաքերների հաջոդ թիրախը լինել կամ ավելի վատ , Դուք արդեն հարձակման եք ենթարկվել:

Սկսնակ, փոքր և տնային ձեռնարկությունները հաքերների լավագույն թիրախներն են: Դրանք ունեն շատ կոնտակտներ և տեղեկատվություն, պոտենցիալ օնլայն գնորդների ցուցակ, երբեմն անձնական ինֆորմացիա ուրիշների վերաբերյալ և անտեղյակ են անվտանգության խնդիրներից: Սովորաբար նրանք ուշադրություն չեն դարձնում անվատանգության հարցերին և քանի դեռ նրանց գլխավոր էջը կամ կայքը չի աղավաղվել, կարծում են, թե իրենց կայքի հետ ամեն ինչ կարգին է և ջարդված չէ: Այսպիսով, ի՞նչու է հաքերը վատնում իր ժամանակը ուժեղ արգելապատնեշի հետևում գտվող կայքը ջարդելու համար:

Ինչու են փոքր ձեռնարկությունները հանդիսանում հաքերների լավագույն թիրախները

  1. Նրանք սովորաբար օգտագործում են բաց կոդով բովանդակության կառավարման համակարգեր
  2. Օգտագործում են էժան ընդհանուր հոսթինգ
  3. Չեն վճարում իրենց անվտանգության համակարգի համար և պարզապես ապավինում են անվճար անվտանգության հավելվածներին, որոնք իրականում նույնպես բաց կոդեր են, որոնց բոլոր սխալներն ու խոցելիությունները հաքերները կարող են գտնել
  4. Ունեն շատ հաճախորդներ և ղեկավարներ
  5. Երբ դրանք ջարդվում են , նրանք որևէ օրինական գործողություն չեն ձեռնարկում և պարզապես վերբեռնում են իրենց կայքը: Այսպիսով հաքերների կոդերը դեռ այնտեղ են և կարող են շարունակել իրենց գործը
  6. Նրանք միայն ապավինում են իրենց սեփական պահուստավորմանը
  7. Նրանք չեն կարող վարձել պրոֆեսիոնալ կառուցող-մշակողների և չեն կարող գտնել խոցելիությունները, այսպիսով եթե ինչ-որ պատճառով հաքերների վանասակար ծրագրային կոդը մաքրված է վեբ կայքից, օգտագործելով նույն խոցելիությունը կարող են կրկին տեղադրեն իրենց կոդերը: